Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Այսօր ՏԻՄ ընտրություններ են

Այսօր ՏԻՄ ընտրություններ են
13.09.2015 | 10:47

Սեպտեմբերի 13-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են 22 համայնքներում: Համայնքներից 14-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 7 համայնքում` ավագանու անդամի, մեկ համայնքում` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Հերթական ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու է գրանցվել 33 քաղաքացի, 8-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: Ընտրություններին ավագանու անդամի թեկնածու գրանցված 55 քաղաքացիներից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել 4-ը: Հերթական ընտրություններին բոլոր համայնքներում կմասնակցեն համայնքի ղեկավարի 25 և ավագանու անդամի 51 թեկնածու:
Դիտորդական առաքելության նպատակով հավատարմագրվել է 2 տեղական հասարակական կազմակերպության 42 դիտորդ:

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ